Որոնել
Արխիվ
24.01.2020  02:19

«Էվերթոնը» մոտ է Էվերտոնին ձեռք բերելուն

«Էվերթոնը» մոտ է բրազիլական «Գրեմիոյի» հարձակվող Էվերտոնին ձեռք բերելուն, հաղորդում է Zero Hora-ն։

Նշվում է, որ ակումբը ցանկանում է 23-ամյա խաղացողի տեղափոխությունից ստանալ 40 մլն եվրո, բայց լիվերպուլցիները մտադիր են իջեցնել գինը։

2019 թվականին Էվերտոնը Բրազիլիայի առաջնությունում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

«Գրեմիոյին» է պատկանում Էվերտոնի տրանսֆերային իրավունքների 50%-ը, իսկ մնացածը տարբեր հովանավորներինն է։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։ Էվերտոնը Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000