Որոնել
Արխիվ
23.01.2020  21:03

Մոուրինյու. ««Սիթին» Ժեզուսին փոխարինում է Ագուերոյով, «Չելսին» նաև Բատշուայի ունի, իսկ մենք չունենք հարձակվողներ»

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ԱՊԼ-ի 24-րդ տուրի «Նորվիչի» հետ խաղից հետո (2-1) խոսել է թիմում հարձակվողների պակասի մասին։

«Շատ կարևոր հաղթանակ էր բարդ մրցակցի նկատմամբ։ Երկրորդ խաղակեսում մենք խնդիրներ ունեցանք և դրանում պետք է միայն մեզ մեղադրենք։

Մենք այնպիսի վիճակում ենք, որ ստիպված եմ մտածել, մտածել, մտածել․․․ Նայում եմ պահեստայինների նստարանին և տեսնում, որ չունենք հարձակվողներ։

Ստիպված էի դաշտից հանել Լամելային հոգնածության պատճառով, բայց լավ արձագանքեցինք և խփեցինք երկրորդ գոլը։

Երբ «Չելսին» ցանկանում է հաղթել՝ փոխարինման է մտցնում Բատշուայիին։ Երբ «Սիթին» ունի Գաբրիել Ժեզուսին՝ փոխարինման է մտնում Ագուերոն։ Մենք, վնասվածքների առումով, անհաջողակ ենք։ Վերադարձել է Լյորիսը, բայց վնասվածք է ստացել Ուինքսը»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով լոնդոնցիների կազմից բացակայում է առաջատար հարձակվող Հարի Քեյնը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000