Որոնել
Արխիվ
23.01.2020  17:55

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Արարատ-Արմենիան» ձեռք է բերել ԵԼ-ի բացահայտում դարձած թիմի հարձակվողին

ԼԱՍԿ-ի հարձակվող Յուսուֆ Օտուբանյոն տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»: Այդ մասին հայտնում է ավստրիական ակումբի պաշտոնական կայքը:

Եվրոպա լիգայի իսկական բացահայտում դարձած թիմում նիգերացին ընդհանուր 33 խաղ է անցկացրել, 6 գոլ խփել ու 7 գոլային փոխանցում կատարել: ԼԱՍԿ-ը ԵԼ-ի ընթացիկ խմբային փուլում առաջին տեղն է գրավել ՊՍՎ-ի, «Սպորտինգի» և «Ռուսենբորգի» հետ պայքարում:

27-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Ժիլիայում», «Ռեդ Բուլ Զալցբուրգում» և այլ թիմերում: 2012 թվականին նրա տրանսֆերը պատկանել է Մադրիդի «Ատլետիկոյին»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000