Որոնել
Արխիվ
23.01.2020  17:37

Անսպասելի. Տալալաևը որոշել է հեռանալ թիմից, որը մոտ է լուրջ նվաճման

«Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հեռացել է «Խիմկիի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այդ մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

Ռուս մասնագետը նման քայլի է գնացել ակումբի փոխած քաղաքականության պատճառով: «Խիմկին» նոր հովանավոր էր փնտրում, որպեսզի շարունակեր պայքարը Պրեմյեր լիգայի ուղեգրի համար: Փոխարենը, ակումբը որոշել է շեշտը դնել Մոսկվայի մերձակայքի երիտասարդ ֆուտբոլիստների վրա, իսկ ներկայիս շատ առաջատարներ մոտ են թիմը լքելուն:

Ուշագրավ է, որ «Խիմկին» լրջորեն հավակնում էր Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճելուն: 25 տուրերից հետո թիմը երրորդ տեղում է` առաջատար «Ռոտորին» զիջելով ընդամենը 2 միավորով: Զարգացման վեկտորի փոփոխությունից հետո քիչ հավանական է, որ «Խիմկին» կմնա առաջատարների թվում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000