Որոնել
Արխիվ
23.01.2020  17:24

Արսեն Բեգլարյանը` Ղազախստան տեղափոխության խափանման մասին

Երեկ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը ղազախական «Կիզիլ-Ժարի» կազմում անցկացրած փորձաշրջանից հետո չի մնա այդ ակումբում: Թիմի մարզիչները որոշել են այլ դարպասապահ փնտրել, չնայած նրան, որ Բեգլարյանը մասնակցել է ընկերական խաղի և անառիկ պահել դարպասը:

«Հիմա ես տանն եմ` Կրասնոդարում: «Կիզիլ-Ժարի» հետ պատմությունը փակված է: Ղազախական այլ ակումբների հետ տարբերակներ այս ձմռանը չունեմ»,- sports.kz-ի հետ զրույցում ասել է 26-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Բեգլարյանը ներկայումս ազատ խաղացողի կարգավիճակ ունի:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000