Որոնել
Արխիվ
23.01.2020  16:59

«Միլանից» «փախցրեցի՞ն» մոտալուտ տրանսֆերը. առաջարկների հսկայական տարբերություն

Զագրեբի «Դինամոյի» եզրային հարձակվող Դանի Օլմոն, ամենայն հավանականությամբ,  «Միլանի» փոխարեն կարիերան շարունակելու է «ՌԲ Լեյպցիգում»: Կողմերը շատ մոտ են վերջանական համաձայնությանը, հայտնում է Marca-ն:

Իսպանացու տրանսֆերի համար «ցլերը» կվճարեն 30 միլիոն եվրո: Եվս 5 միլիոն նախատեսված է հնարավոր պարգևավճարի տեսքով: «Բարսելոնայի» 21-ամյա սանը Բունդեսլիգայի առաջատարի հետ 5,5 տարվա պայմանագիր է ստորագրելու:

Այդ գործարքը Խորվաթիայի առաջնության պատմության ռեկորդային վաճառքն է:

Ավելի վաղ «Օլմոյին» ձեռք բերելուն լրջորեն հավակնում էր «Միլանը», սակայն գերմանացիները մոտ 10 միլիոն եվրոյի ավելի մեծ գումար են առաջարկել: Բացի այդ, ֆուտբոլիստը նույնպես նախապատվությունը տվել է «Լեյպցիգին»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000