Որոնել
Արխիվ
23.01.2020  14:03

Հայաստանի հաջող մեկնարկը գեղասահքի Եվրոպայի առաջնությունում

Ավստրիայի Գրաց քաղաքում մեկնարկել է  գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: 26 երկրների 35 մենասահորդներ / տղամարդիկ / հանդես եկան  կարճ ծրագրում:

Երևանցի Սլավիկ Հայրապետյանը հաջողությամբ հաղթահարեց որակավորման փուլի արգելքը: Նա վաստակեց 66.89 միավոր, գրավեց 20-րդ տեղը և 24 մարզիկների հետ  իրավունք ստացավ պայքարելու ազատ ծրագրում, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Սա Սլավիկի վեցերորդ մասնակցությունն է Եվրոպայի առաջնությունում: Ազատ ծրագրի ելությները կկայանան այսօր երեկոյան:

Այսօր  պայքարի մեջ կմտնեն նաև  պարային զույգերը: Իսկ վաղը` հունվարի 24-ին, ասպարեզ դուրս կգան մենասահորդուհիները:

Հավելենք, որ կարճ ծրագրից հետո Ռուսաստանը ներկայացնող Արթուր Դանիելյանը զբաղեցնում է երկրորդ տեղը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000