Որոնել
Արխիվ
23.01.2020  11:57

Հայաստանի առաջնության նախկին ֆուտբոլիստը մասնակցել է «Բարսելոնայի» դեմ խաղին (PHOTO)

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում «Բարսելոնան» արտագնա խաղում դժվարին հաղթանակ է տոնել Սեգունդա Բ (երրորդ դիվիզիոն) ներկայացնող «Իբիցայի» նկատմամբ:

Տանտերերի կազմում 77-րդ րոպեին փոխարինման է մտել «Ուրարտուի» նախկին կիսապաշտպան Կուասի Սիբոն:

Գանացին վարձավճարով է հանդես գալիս իսպանական թիմում: Նրա տրանսֆերային իրավունքները շարունակում են պատկանել անգլիական «Ուոթֆորդին», որտեղ նա տեղափոխվել է «Ուրարտուից»:

Հայաստանում Սիբոն հանդես է եկել 2017-2018 թվականների ընթացքում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000