Որոնել
Արխիվ
23.01.2020  02:29

«Ռեալը» վստահ հաղթանակ տարավ «Ունիոնիստասի» նկտմամաբ՝ դուրս գալով հաջորդ փուլ (VIDEO)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Ունիոնիստասը», որը հանդես է գալիս Սեգունդա Բ-ում, տանն ընդունեց Մադրիդի «Ռեալին» և զիջեց 1-3 հաշվով։

18-րդ րոպեին Գարեթ Բեյլն առաջ մղեց հյուրերին, 57-րդ րոպեին Ռոմերոն հավասարեցրեց հաշիվը, 62-րդ րոպեին Գանգորան դարձավ ինքնագոլի հեղինակ և մադրիդցիները հաշվի մեջ առաջ անցան, իսկ խաղավերջում՝ ավելացված 2-րդ րոպեին, Բրահիմ Դիասը ձևակերպեց վերջնական հաշիվը։

Այսպիսով, մադրիդցիները դուրս եկան 1/8 եզրափակիչ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000