Որոնել
Արխիվ
22.01.2020  21:57

Դանիայում գտել են մեթոդը՝ ինչպես ազատվել դադարներից VAR-ն օգտագործելու ժամանակ

Դանիան կդառնա առաջին սկանդինավյան երկիրը, որտեղ 2020-21 մրցաշրջանից կօգտագործվի տեսակրկնությունների համակարգը։

Դանիայի լիգան VAR համակարգն օգտագործելու յուրահատուկ ձև է կիրառելու։ Ըստ նրանց, այն չպետք է այդքան տեսանելի դեր ունենա ֆուտբոլում։

«VAR-ը պետք է միջամտի հնարավորինս հազվադեպ, եթե համեմատենք Անգլիայի Պրեմյեր լիգայի հետ։ Միջինում, այն պետք է օգտագործվի 3 խաղում 1 անգամ։ Բացի այդ, յուրաքանչյուր անգամ ստուգումը պետք է տևի 25 վայրկյանից ոչ ավելի»,- ասել է Դանիայի ֆուտբոլային միության մրցավարական կոմիտեի ներկայացուցիչ Մայքլ Յոհանսենը, ում խոսքերը մեջ է բերում Sports.ru-ն։

Սա նշանակում է, որ, եթե 25 վայրկյանի ընթացքում տեսակրկնությունների համակարգի վրա աշխատող մրցավարը չտեսնի խաղից դուրս վիճակ՝ այն չի արձանագրվի։

«Երբ VAR-ի մրցավարը 2 րոպե է օգտագործում, որպեսզի գտնի հնարավոր 3 միլիմետրանոց խաղից դուրս վիճակը՝ ծիծաղելի է դառնում։ Շատ են անորոշությունները։ Մենք դանիացի մրցավարներին կսովորեցնենք օգտագործել այն միայն ընդգծված սխալների դեպքում»,- ասել է Յոհանսենը։

Ավելի վաղ միլիմետրանոց խաղից դուրս վիճակների արձանագրման հետ կապված քննադատություն էր հնչեցրել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000