Որոնել
Արխիվ
22.01.2020  21:36

50 մլն եվրո՝ 17-ամյա խաղացողի համար. Դ. «Բորուսիան» հերթական տաղանդին է գտել

Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային, հաղորդում է Bild-ը։

Աղբյուրը հաղորդում է, որ գերմանական ակումբը մտադիր է գնել խաղացողին ընթացիկ մրցաշրջանից հետո՝ պատրաստ լինելով վճարել 50 մլն եվրո։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 17-ամյա ֆրանսիացին հայտնվել է նաև «Ռեալի», «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։

Ընթացիկ մրցաշրջանում Կամավինգան մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000