Որոնել
Արխիվ
22.01.2020  16:38

Նոր սկանդալ Կոկորինի շուրջ. Պաշտոնապես հայտարարվել է տեղափոխության մասին, բայց…

Երեկ` հունվարի 21-ին «Սոչին» պաշտոնապես հայտարարել է «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինին կես տարով վարձակալելու մասին: Այդուհանդերձ, դա տեղի է ունեցել առանց ֆուտբոլիստի համաձայնության, և նա հրաժավում է միանալ Պրեմյեր լիգայի հետնապահին: Ռուս ֆուտբոլիստն ուզում է մնալ պետերբուրգյան թիմում:

Գործարքին դեմ է նաև «Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը: Պաշտոնական հայտարարությունից ժամեր անց նա Կոկորինին ավագի թևկապով ասպարեզ է դուրս բերել քաթարյան «Ալ-Ուվայնախա» թիմի դեմ ընկերական խաղում (10:0): Հարձակվողը մեկ խաղակեսում դարձել է հեթ-տրիկի հեղինակ:

Երեկ «Զենիթն» իր որևէ պաշտոնական աղբյուրով չի հայտնել Կոկորինի հեռանալու մասին, սակայն այսօր ակումբի նախագահ Ալեքսանդր Մեդվեդևը ТАСС-ի հետ զրույցում հաստատել է համաձայնությունը:

Այնուհետև հարցազրույց է տվել գործակալ ֆուտբոլիստի Կիրիլ Լոգինովը, ով ասել է, որ Ալեքսանդրը ոչ մի դեպքում մտադիր չէ տեղափոխվել «Սոչի»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000