Որոնել
Արխիվ
22.01.2020  14:32

«Բարսելոնայի» երեք առաջատարներ չեն մասնակցելու այսօր կայանալիք խաղին

«Բարսելոնան» հրապարակել է Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում «Իբիցայի» դեմ կայանալիք խաղի հայտացուցակը:

Հանդիպմանը չեն մասնակցելու կատալոնացիների առաջատարներից Լիոնել Մեսսին, Սերխիո Բուսկետսը և Ժերար Պիկեն: «Բլաուգրանայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետյանը նրանց հանգստի հնարավորություն է տվել:

Դարպասապահներ – Տեր Շտեգեն, Նետու

Պաշտպաններ – Սեմեդու, Ալբա, Ֆիրպո, Լանգլե, Ումտիտի, Չումի

Կիսապաշտպաններ – Ռակիտիչ, Ռոբերտո, Դե Յոնգ, Արթուր, Պուչ, Վիդալ

Հարձակվողներ – Գրիզման, Ֆատի, Պերս, Ռուիս

 

«Իբիցա» – «Բարսելոնա» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000