Որոնել
Արխիվ
22.01.2020  12:43

Գվարդիոլայի` դիլեման. Լավագույն 11-մետրանոց իրացնողին վստահելը ռիսկային է

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ մեկնաբանել է «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ ԱՊԼ-ի 24-րդ տուրի խաղում (1:0) Խոսեպ Գվaրդիոլան 11-մետրանոց նշակետից Գաբրիել Ժեզուսիհերթական վրիպումը:

«Անկասկած, ես պետք է արձագանքեմ: Միշտ հավատում եմ 11-մետրանոցն իրացնողին, բայց պետք է որոշել, թե ով է մոտենալու նշակետին: Թիմում լավագույն 11-մետարնոցն իրացնողը դարպասապահ Էդերսոնն է: Նա հարվածը կատարելիս շատ հանգիստ է: Միգուցե, նա այսուհետ իրացնի 11-մետրանոցը»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Ռիսկը կայանում է նրանում, որ եթե բրազիլացու հարվածը հետ մղվի, դա շատ վտանգավոր հակագրոհի կարող է բերել, որում դարպասապահը տեղում չի լինի: Միաժամանակ քիչ հավանական է, որ 11-մետրանոցը հետագայում կվստահվի Ժեզուսին, ով իր կարիերայում նմանատիպ 10 հարվածներից ընդամենը 4-ն գոլ խփել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000