Որոնել
Արխիվ
22.01.2020  13:05

Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին կարող է փոխարինել ազգային հավաքականի թեկնածուն

Հայաստանի հավաքականի թեկնածու Արման Մելիքսեթյանը կարող է կարիերան շարունակել «Որարտուի» կազմում:

ArmFootball.com-ի հետ զրույցում 24-ամյա դարպասապահը հայտնեց, որ արդեն մի քանի մարզում է անցկացրել երևանյան թիմում: Նա մրցակցում է արտասահմանցի այլ դարպասապահի հետ: «Ուրարտուն» պետք է նրանցից մեկին ընտրի:

Հիշեցնենք, որ երևանյան այդ թիմից իրանական «Փեյքան» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը:

Հավելենք, որ Մելիքսեթյանը դեկտեմբերին է հեռացել «Նոայից» և այժմ ազատ խաղացողի կարգավիճակ ունի:


Լուսանկարը` «Նոայի» ֆեյսբուքյան էջից

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000