Որոնել
Արխիվ
22.01.2020  02:23

«Նապոլի» - «Լացիո» խաղում հայտնի դարձավ կիսաեզրափակչի մասնակիցը (VIDEO)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Նապոլին» տանը մրցեց «Լացիոյի» հետ և հաղթեց նվազագույն հաշվով։

Խաղի միակ գոլը 2-րդ րոպեին խփեց Լորենցո Ինսինյեն։ Հավելենք, որ 10-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն 11 մետրանոցից չկարողացավ հավասարեցնել հաշիվը։ Առաջին կեսում իրադարձություններն այսքանով չեն սահմանափակվել։ 19-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով պատժվել է Էլսեիդ Հյուսայը, իսկ 25-րդ րոպեին արդեն դաշտից հեռացվել է հռոմեական թիմի ֆուտբոլիստ Լուկաս Լեյվան և թիմերը 10-ական ֆուտբոլիստներով են շարունակել խաղը։

Այսպիսով, Ջենարո Գատուզոյի թիմը կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց, որտեղ կխաղա «Միլան» - «Տորինո» զույգի հաղթողի հետ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000