Որոնել
Արխիվ
21.01.2020  10:21

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարը երկար ժամանակ չի խաղա

Հայտնի են դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ապաքինման ժամկետները:

22-ամյա ֆուտբոլիստի մոտ մեջքի «ստրեսային կոտրվածք» է հայտնաբերվել, որը նա ստացել է «Վուլվերհեմփթոնի» դեմ գավաթային խաղում:

The Telegraph-ի տեղեկությամբ` անգլիացին կարող է բաց թողնել 2,5-3 ամիս:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռեշֆորդը 22 խաղի է մասնակցել, որոնցում 14 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000