Որոնել
Արխիվ
21.01.2020  12:33

Կայացավ Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի խաղացանկի վիճակահանությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի խաղացանկի վիճակահանությունը, որի ժամանակ որոշվեց առաջին ու պատասխան խաղի հերթականությունը:

«Ուրարտուի» կայքը հայտնում է, որ «Նոայի» դեմ առաջին խաղը կկայանա «Ուրարտուի» հարկի տակ: Այն կկայանա մարտի 10-11-ին: Պատասխան խաղը սպասվում է  «Նաիրի» մարզադաշտում` մարտի 21-ին:

Մյուս զույգում հանդիպող «Արարատ-Արմենիան» և «Գանձասար-Կապանը» տնային խաղերն անցկացնում են Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: ArmFootball.com-ին հայտնի դարձավ, որ առաջին մրցավեճում տանտեր կլինի Հայաստանի գործող չեմպիոնը, իսկ պատասխանում` «արջերը»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000