Որոնել
Արխիվ
21.01.2020  12:09

Հայաստանի առաջնությունը հսկայական առաջադիմում է գրանցել վարկանիշային աղյուսակում

Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2019 թվականի ավարտից հետո ազգային առաջնությունների դասակարգումը: IFFHS-ն չի նշել, թե ինպես է կատարել հաշվարկը և սահմանել միավորներ:

2018 թվականի համեմատ Հայաստանի առաջնությունը հսկայական առաջադիմում է գրանցել` 96-ից բարձրանալով 80-րդ տեղ: Բարձրագույն խմբի հաշվին նշված է 236,5 վարկանիշային միավոր:

Փոփոխություն է կատարվել առաջին տեղում: Անգլիայի Պրեմյեր լիգան (1287 միավոր) երկրորդ տեղից բարձրացել է առաջին, իսկ նախկին առաջատար իսպանական Լա Լիգան (1141) նահանջել է երրորդ հորիզոնական: Երկրորդ տեղում բրազիլական Ա սերիան է (1165):

Վարկանիշային ամբողջ ցանկը կարող եք տեսնել այստեղ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000