Որոնել
Արխիվ
21.01.2020  11:51

Անսպասելի տրանսֆեր. Ռուսաստանի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը` «Սոչիում»

«Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը տեղափոխվել է «Սոչի»: Վերջինիս թվիթերյան էջը հայտնում է, որ կես տարով վարձակալել են 28-ամյա ֆուտբոլիստին:

Կոկորինը 2018 թվականի հոկտեմբերին, իր եղբոր Կիրիլի ու «Կրասնոդարի» նախկին կիսապաշտպան Պավել Մամաևի հետ (ներկայումս «Ռոստովում» է) ձերբակալվել էր երկու մարդ ծեծելու պատճառով: 11 ամիս բանտում անցկացնելուց հետո նրանք ազատ են արձակվել 2019 թվականի սեպտեմբերին: «Զենիթը» փորձել է Կոկորինին հայտավորել առաջնությանը, սակայն ժամկետների խախտման պատճառով նրանց չի թույլատրվել:

Հիշեցնենք, որ «Սոչիի» հարձակվողների թվում է նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանը: «Սոչիի» նորեկն է նաև Հայաստանի ընտրանու հարձակվողական ոճի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը, ով դեռ մի քանի ամիս պետք է ապաքինվի վիրահատությունից հետո:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000