Որոնել
Արխիվ
21.01.2020  01:08

Ոչ մի հանգստյան օր. Սետյենը խիտ գրաֆիկ է սահմանել «Բարսելոնայի» համար

«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը թիմում ինտենսիվ մարզումային կարգ է սահմանել, հաղորդում է AS-ը։

Կատալոնական ակումբում մարզչի՝ աշխատանքի անցնելուց հետո թիմը ոչ մի հանգստյան օր չի ունեցել։ Բացի այդ, նա չեղարկել է հունվարի 15-ի հանգստյան օրը, որը սահմանել էր Էռնեստո Վալվերդեն։

«Գրանադայի» հետ Լա լիգայի շրջանակում կայացած խաղից 1 օր առաջ (1-0) կրկնակի մարզում է անցկացվել։ Խաղի օրը նույնպես «Բարսան» մարզվել է։

Այս շաբաթ նույնպես գրաֆիկը խիտ է։ Մարզումներ կանցկացվեն ամեն օր, բացի հունվարի 22-ից և 25-ից։ Այդ ժամանակ թիմը կխաղա, համապատասխանաբար, «Իբիցայի» հետ Գավաթում և «Վալենսիայի» հետ Լա լիգայում։ Հանգստյան օր կստանան միայն այն ֆուտբոլիստները, ովքեր չեն հայտնվի «Իբիցայի» հետ խաղի հայտացուցակում։

Այդպիսով, Սետյենի գլխավորությամբ 14 օրվա ընթացքում կատալոնացիները կանցկացնեն 13 մարզում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000