Որոնել
Արխիվ
20.01.2020  22:31

ԳԵՐԶԱՎԵՇՏ՝ Թուրքիայում. Դարպասապահը 2 11 մ. հետ մղելու համար հեռացվեց, ֆուտբոլիստը՝ փրկեց (VIDEO)

Թուրքիայի 2-րդ լիգայում (3-րդ դիվիզիոն) զավեշտալի դեպք է տեղի ունեցել, հաղորդում է Sports.ru-ն։

«Ուշակսպորը» 90-րդ րոպեի դրությամբ հաղթելիս է եղել 2-0 հաշվով և մրցավարը 11 մետրաանոց է նշանակել «Էրջենե Վելիմեշեի» օգտին։

Նոր կանոններով դարպասապահը չի կարող 11 մետրանոցի իրացման ժամանակ առաջ գալ՝ 2 ոտքը կտրելով դարպասային գծից։

Պարտվող թիմի դարպասապահը հետ մղեց 11 մետրանոցը, բայց մրցավարը գտավ, որ նա շատ առաջ է եկել ցատկից առաջ և դեղին քարտ ցույց տվեց՝ կրկնելով հարվածը։ Երկրորդը նույնպես հետ մղվեց, բայց կրկին՝ նույն խախտմամբ։ Դարպասապահը կարմիր քարտ ստացավ ու հարվածը երրորդ անգամ կրկնվեց, բայց այդ անգամ դարպասին կանգնեց պաշտպան Լևենտ Ակունգը, ով կարողացավ առանց խախտման հետ մղել գնդակը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000