Որոնել
Արխիվ
20.01.2020  21:56

«Չելսիի» ֆուտբոլիստն «Ինտերի» համար բուժզննում կանցնի

«Չելսիի» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսը մոտ է «Ինտեր» տեղափոխությանը, վստահեցնում է calciomercato.com-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ չորեքշաբթի նա բուժզննում կանցնի իտալական ակումբի համար, այնուհետև պայմանագիր կստորագրի։ Վարձավճարը նախատեսված կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Հավելենք, որ «Ինտերի» մարզիչ Անտոնիո Կոնտեն «Չելսին» մարզելու տարիներին Մոզեսին դարձրել էր հիմնական կազմի խաղացող։

Ավելի վաղ «կապույտների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հաստատել էր, որ 29-ամյա խաղացողը վարձավճարով կհեռանա թիմից։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000