Որոնել
Արխիվ
20.01.2020  16:57

Ո՞ր համարով Բարսեղյանը կխաղա «Աստանայում»

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը մոտ է կարիերան «Աստանայում» շարունակելուն: 26-ամյա ֆուտբոլիստը վաղուց մարզվում է Ղազախստանի չեմպիոնի կազմում, սակայն դեռ տեղափոխության մասին պաշտոնապես չի հայտարարվել:

Քանի որ գործարքը գրեթե կայացած է համարվում, ղազախական լրատվամիջոցնրում քննարկում են, թե հայ ֆուտբոլիստը որ համարով հանդես կգա: Goalkz.kz-ն երեկ գրել է, որ, ամենայն հավանականությամբ, Տիգրանը կխաղա պատվավոր 10 համարի մարզաշապիկով:

Այնուամենայնիվ, «Աստանայի» երկրպագուները չեն հավատում այդ սցենարին և գրել են այդ մասին: Նրանք ավելի հավանական են համարում, որ Բարսեղյանը կընտրի 11 համարը, որը թափուր է թիմի նախկին առաջատար Պեդրու Էնրիկեի հեռանալուց հետո:

 Հիշեցնենք, որ Տիգրանը «Կայսարի» կազմում հենց 11 համարով էր խաղում: Հայաստանի հավաքականում վերջին տարիներին նա նույնպես 11 համարն էր ընտրել, սակայն վերջին երկու մրցավեճերում հավաքական հրավիրվեց Արթուր Սարկիսովը, ում երկար տարիներ պատկանում էր այդ համարը: Այդ ժամանակ Բարսեղյանը խաղաց 8 համարով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000