Որոնել
Արխիվ
20.01.2020  13:27

Ռուսական թիմը ժամանեց Երևան, որտեղ երեք խաղ կանցկացնի

Ավանդույթի համաձայն Ռուսաստանի ազգային լիգան ներկայացնող «Արմավիրը» նախապատրաստական շրջանի փուլերից մեկն անցկացնում է «Ուրարտուի» մարզաբազայում։

Երևանյան ակումբի կայքը հայտնում է, որ հունվարի 19-ին ռուսական թիմի անձնակազմը ժամանել է Հայաստան, հանգրվանել «Ուրարտու» մարզաբազայում և սկսել ուսումնամարզական հավաքը, որը կընթանա մինչև փետրվարի 2-ը։

Հայաստանում «Արմավիրը» ստուգողական երեք հանդիպում կանցկացնի։ Հունվարի 24-ին՝ «Ուրարտուի» հետ, հունվարի 28-ին՝ «Վանի» հետ, իսկ փետրվարի 1-ին՝ «Ալաշկերտի» հետ։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000