Որոնել
Արխիվ
18.01.2020  18:57

Չիրացված 11-մետրանոց. «Տոտենհեմը» կրկին չհաղթեց (VIDEO)

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվել է «Ուոթֆորդին»: Գրանցվել է 0:0 հաշվով ոչ-ոքի:

Լոնդոնցիները խաղային առավելություն են ունեցել, սակայն գոլ խփելու ամենաիրական պահն առաջացել է տանտերերի համար, որոնք 70-րդ րոպեին  11-մետրանոց հարվածի իրավունք են ստացել: Նշակետին մոտեցած Տրոյ Դինիի հարվածից հետո դարպասապահ Պաուլո Գասանիգան փրկել է հյուրերին:

Ժոզե Մոուրինյուի թիմն ԱՊԼ-ում չի հաղթում արդեն չորրորդ անընդմեջ խաղում և 31 միավորով 7-րդ տեղում է: Նախկին հետնապահ «Ուոթֆորդը» 6-խաղյա անպարտելիության շարքի շնորհիվ արդեն 23 միավորով 16-րդ տեղում է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000