Որոնել
Արխիվ
17.01.2020  19:52

Զիդան. «Ցավում եմ Վալվերդեի» համար»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Բարելոնայի» նախկին մարզիչ Էռնեստո Վալվերդեի մասին, ում փոխարինեց Կիկե Սետյենը։

«Ցավում եմ Վալվերդեի համար։ Նրա հրաժարականի իրավիճակը լավը չէ։ Նա հիանալի մարզիչ է, ես հարգում եմ նրան։ Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, թե որտեղ ենք գտնվում։ Եթե «Ռեալը» 2 անընդմեջ պարտություն կրի՝ ինձ նույնպես կքննադատեն այնպես, ինչպես՝ 1,5 ամիս առաջ։ Նման իրավիճակ միշտ կլինի ֆուտբոլում։

Ինչ վերաբերվում է Սետյենի նշանակմանը՝ սպասում եմ, որ «Բարսելոնան» կմնա նույնկերպ մարտունակ։ Նրանք կկատարեն իրենց աշխատանքը, մենք՝ մեր»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը։

Նշենք, որ Լա լիգայի 19-րդ տուրից հետո «Ռեալը» և «Բարսան» ունեն նույնքան՝ 40 միավոր և կիսում են առաջին հորիզոնականը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000