Որոնել
Արխիվ
17.01.2020  15:22

20+5 միլիոն. «Միլանը» տրանսֆերային պայքարում հաղթեց «Բարսելոնային»

Զագրեբի «Դինամոյի» եզրային հարձակվող Դանի Օլմոն շատ մոտ է «Միլան» տեղափոխվելուն: Իտալական ակումբը համաձայնեցրել է 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, հայտնում է Sportske Novosti-ն:

Գործարքը կազմելու է 20 միլիոն եվրո: Խորվաթները ևս 5 միլիոն կստանան, եթե «ռոսոներին» հետագայում վաճառի իսպանացուն:

Օլմոն կնքելու է 5 տարվա պայմանագիր: Նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 2,5 միլիոն եվրո:

Վինգերի համար պայքարում «Միլանը» հաղթել է «Բարսելոնային»: Կատալոնական ակումբը փորձել է վերադարձնել իր սանին, սակայն իտալացիներից քիչ գումար է առաջարկել և մերժում ստացել «Դինամոյից»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000