Որոնել
Արխիվ
16.01.2020  19:55

Էրիկսենի գործակալն Իտալիայում է. դանիացին «Տոտենհեմը» լքելու շեմին է

«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մոտ է ակումբից հեռանալուն։

Իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան տեղեկացնում է, որ ֆուտբոլիստի գործակալ Մարտին Շուտսը Միլանում աշխատում է Էրիկսենի՝ «Ինտեր» տեղափոխվելու համար։

Դանիացին արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել «Ինտերի» հետ։ Հնարավոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականի ամառ։ 

Դրա հետ զուգահեռ, ակումբն աշխատում է նաև կիսապաշտպան Մատիաս Վեսինոյին վաճառելու ուղղությամբ, որպեսզի գումար կուտակվի Էրիկսենի տրանսֆերի համար։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000