Որոնել
Արխիվ
16.01.2020  11:25

«Դա չափազանց էր». Մեսսին ասել է` ով է նրա կարիերայի ամենակոշտ մրցակիցը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին DAZN-ի հետ հարցազրույցում խոսել է խաղի ժամանակ իր նկատմամբ պաշտպանների կամ կիսապաշտպանների անհատական վերահսկողության մասին և պատասխանել կարիերայի ամենակոշտ մրցակցի վերաբերյալ հարցին:

«Կարող են անդուր կամ տարօրինակ խաղեր լինել, որոնցում քեզ կարող են մոտիկից հսկել: Ինձ հետ նման բան հաճախ չի եղել, բայց նման խաղն ինչ չի անհանգստացնում: Միգուցե, սկսեմ զրուցել իմ այդ մրցակցի հետ, կախված է հանդիպման ընթացքից:

Դժվար է հիշել, թե ով էր իմ ամենակոշտ մրցակիցը: Հավանաբար «Ժիրոնայի» այն տղան: Դա չափազանց էր»,- ասել է արգենտինացին:

Նշենք, որ Մեսսին նկատի ունի Պաբլո Մաֆֆեոյին, ով «Բարսելոնայի» դեմ խաղում անհատական է հսկել հարձակվողին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000