Որոնել
Արխիվ
16.01.2020  13:54

«Գանձասար-Կապանն» օրական մոտ 20 ֆուտբոլիստ է դիտարկում. թիմում նոր կոլումբացի կա

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը «Ֆուտբոլ Պլյուսի» հետ զրույցում հայտարարել է, որ թիմի կազմը համալրելու համար մեծ սելեկցիա են կատարում: Ձմռանը «արջերին» են արդեն միացել հարձակվող Գրիգոր Աղեկյանը («Լոռիից») և անվանի նախկին հարձակվող Արթուր Քոչարյանի որդին` Աշոտ Քոչարյանը («Փյունիկ-2»-ից), ով Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ է:

- Թիմում համալրումներ կա՞ն:

- Ասեմ, որ ֆուտբոլիստ ընտրում ենք նաև և առաջ այն պայմանով, որ հիմնական կազմում տեղ ունենա: Ես պատվախնդիր և նպատակասլաց ֆուտբոլիստներ եմ սիրում: Աղեկյանն ու Քոչարյանը հենց այդպիսի խաղացողներ են: Թիմում այժմ փորձաշրջան է անցնում կոլումբացի կենտրոնական պաշտպան Խոսե Մոնդրագոնը: Ուսումնասիրել ենք նրա խաղը, հետևել ելույթներին: Նա հիմա մեզ հետ մարզումային փուլում է և պետք է ընկերական հանդիպումների մասնակցի: Ճիշտ է` դեռ պատրաստ չէ, բայց եթե առաջիկա օրերին ամեն ինչ բարեհաջող ընթանա, նրա հարցում էլ կկողմնորոշվենք:  Բարձրակարգ ֆուտբոլիստ է, կարծում եմ` մեզ օգուտ կտա:

- Ֆուտբոլիստներ կա՞ն, որոնց ծառայություններով հետաքրքրված եք:

- Ցանկացած թիմ, նույնիսկ բարձրակարգը, միշտ համալրումների կարիք ունի:  Մեր ակումբը նույնպես մտածում է այդ մասին: Երևի թե ամեն օր 20 ֆուտբոլիստ ենք դիտարկում, և եթե լինի խաղացող, որը 1 կամ 2 գլուխ բարձր կլինի մեր տղաներից, անպայման կհրավիրենք: Խոսքը հիմնականում առջևի գծի խաղացողների մասին է: Երկու ամիս է փնտրտուքների մեջ ենք: Բանակցություններ են ընթանում, սակայն դեռ հստակություն չկա:

Եևանյան հավաքի ժամանակ մեզ կմիանա ռուսաստանցի երիտասարդ ֆուտբոլիստ: 

 

Հիշեցնենք, որ «Գանձասարում» է հանդես գալիս մեկ այլ կոլումբացի` Անգուլո Վբեյմարը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000