Որոնել
Արխիվ
16.01.2020  09:49

Գոռ Մալաքյանը մասնակցել է ադրբեջանական թիմի նկատմամբ հաղթանակին (PHOTO)

«Ժետիսուի» կազմում ուսումնամարզական հավաք անցնող «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը մասնակցել է ադրբեջանական «Սաբալիի» դեմ ընկերական խաղին: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ներկայիս թիմը հաղթել է 1:0 հաշվով:

Հանդիպումը կայացել է Թուրքիայում, որտեղ ընթանում է ղազախական թիմի հավաքը: Ուշագրավ է, որ «Սաբալիի» կազմում խաղին մասնակցել է «Չելսիի», «Ռեալի» ու «Միլանի» նախկին կիսապաշտպան Մայքլ Էսիենը, ով արդեն պայմանագիր է կնքել այդ ակումբի հետ:

Ավելի վաղ Մալաքյանը մասնակցել էր թուրքական թիմի դեմ հաղթական խաղին (3:1) և գոլի հեղինակ դարձել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000