Որոնել
Արխիվ
16.01.2020  01:54

«Յուվեն» Իգուայինի և Դիբալայի շնորհիվ ծնկի բերեց «Ուդինեզեին»՝ դուրս գալով հաջորդ փուլ (VIDEO)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափաչում «Յուվենտուսը» տանը մրցեց «Ուդինեզեի» հետ և 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։

16-րդ րոպեին Գոնսալո Իգուայինը Պաուլո Դիբալայի փոխանցումից հետո բացեց հաշիվը, 26-րդ րոպեին արդեն աչքի ընկավ Դիբալան՝ հաջող իրացնելով 11 մետրանոցը, 58-րդ րոպեին կրկին աշխատեց Իգուային-Դիբալա զույգը և արդյունավետ փոխանցումից հետո Պաուլոն դուբլ ձևակերպեց, իսկ 61-րդ րոպեին Դուգլաս Կոստան 11 մետրանոցից ձևակերպեց վերջնական հաշիվը։

Այսպիսով, թուրինցիները դուրս եկան քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցեն «Պարմա» - «Ռոմա» զույգի հաղթողի հետ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000