Որոնել
Արխիվ
15.01.2020  17:59

«Փյունիկը» խաղալու է Ուկրաինայի և Բուլղարիայի ուժեղ թիմերի հետ

Հունվարի 20-ից փետրվարի 2-ը «Փյունիկը» Թուրքիայի Ալանիա քաղաքում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Հավաքի շրջանակում հայկական թիմը 3 ընկերական հանդիպում կանցկացնի, հայտնում է երևանյան ակումբի կայքը:

Ընկերական խաղերի ժամանակգրությունը՝

Հունվարի 26` «Փյունիկ» - «Ալեքսանդրիա» (Ալեքսանդրիա)

Հունվարի 29` «Փյունիկ» - «Լևսկի» (Սոֆիա)

Փետրվարի 1` «Փյունիկ» - «Վիտոշա» (Բիստրիցա):

Խաղերի մեկնարկների ժամերը կտեղեկացվեն լրացուցիչ:

Նշենք, որ «Ալեքսանդրիան» Ուկրաինայի առաջնությունում ընթանում է հինգերորդ տեղում, իսկ «Լևսկին» Բուլղարիայի առաջնությունում` 2-րդ: «Վիտոշան» Բուլղարիայի լիգայի հետնապահն է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000