Որոնել
Արխիվ
15.01.2020  17:18

«Հայաստան տեղափոխվելիս երեխա էի, այժմ տղամարդ եմ դարձել». «Լոռիի» ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ

«Լոռիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալեխանդրո Պուերտասը heraldo.es-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ուզում է փոխել թիմը:

«Երբ Հայաստան էի գնում, երեխա էի, այժմ տղամարդ եմ դարձել: Սկզբում ամեն ինչ մի փոքր բարդ էր, վնասվածք ստացա, այդ պատճառով անհաջող մեկնարկ ունեցա, բայց արդյունքում հարմարվեցի: Ֆուտբոլիստները միասին հյուրանոցում էին բնակվում, որն ակումբի հովանավորինն է: Նա մեզ ամբողջ հարկն էր տրամադրել:

Երբ սկսեցի խաղալ, ինձ ավելի հարմարավետ զգացի: Ֆենոմենալ փորձ ստացա: Այդ փորձն ինձ արդեն անհրաժեշտ ամեն ինչ տվեց, ուստի մտադիր եմ հիմա այլ երկրի ակումբ տեղափոխվել, որպեսզի շարունակեմ աճել:

Հայաստանում ամռանը շատ շոգ է, արևադարձային կլիմա է` անսպասելի անձրևներով: Մարդիկ խոսում են հայերեն, ռուսերեն և մի փոքր էլ անգլերեն: Ես անգելերն էի շփվում, որին արդեն առանց խնդրի տիրապետում եմ:

Հայկական ֆուտբոլը շատ ֆիզիկական է, խաղացողները բազմաթիվ անգամ տեղաշարժվում են` նահանջում և առաջ գնում: Շատ ինտենսիվ խաղեր են: Պետք է հարմարվեք, այլընտրանք չկա: Նման խաղաոճն ինձ չի համապատասխանում: Հայկական լիգայում կան լավ ֆուտբոլիստներ: Այն խաղամակարդակով մոտ է Սեգունդա Բ-ին»,- ասել է 20-ամյա իսպանացին:

Նշենք, որ «Լևանտեի» սանն ամռանն է միացել «Լոռիին»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000