Որոնել
Արխիվ
15.01.2020  16:54

«Փյունիկի» փոքր ռևանշը «Արարատ-Արմենիայի՞ց». Պաշտոնական տեղափոխություն

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել Հայաստանի Մ19 հավաքականի նախկին կիսապաշտպան Էրիկ Ազիզյանի հետ: Համաձայնագիրը նախատեսված է 1,5 տարվա համար, հայտնում է երևանցիների պաշտոնական կայքը:

Ազիզյանը «Փյունիկ» ՖԱ-ի սան է: «Փյունիկը» լքելուց հետո հանդես է եկել «Արարատ-Արմենիա» և Սլովակիան ներկայացնող «Միխալովցե» ակումբներում: Վերջին կես տարին նա անցկացրել է «Արարատ-Արմենիա-2»-ում:

Ավելի վաղ եղել էին մի քանի դեպքեր, երբ «Փյունիկի» ֆուտբոլիստները տեղափոխվել էին «Արարատ-Արմենիա», ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել Հայաստանի փոխչեմպիոնի ղեկավար կազմում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000