Որոնել
Արխիվ
15.01.2020  16:46

«Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը մոտ է «Տոտենհեմ» տեղափոխվելուն, բայց…

«Տոտենհեմը» և «Պորտուն» համաձայնեցրել են հարձակվող Զե Լուիշի վարձակալությունը: Ժոզե Մոուրինյուի գործակալ Ժորժե Մենդեշի կազմակերպած գործարքը դեռ հնարավոր չէ գրանցել, քանզի հարձակվողը Կաբո-Վերդեի հավաքականի ներկայացուցիչ է, հայտնում է Record-ը:

ԱՊԼ-ում խաղալու թույլտվություն է տրվում միայն ՖԻՖԱ-ի թոփ-50 երկրների ներկայացուցիչների կամ իր հավաքականի կազմում վերջին երկու տարում նվազագույնը 50 տոկոս խաղերն անցկացրած ֆուտբոլիստին: «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը երկու դեպքում էլ չի համապատասխանում պահանջներին:

Նման պարագայում հարկավոր է ԱՊԼ-ի հատուկ կոմիտեից թույլտվություն ստանալ, որը ֆուտբոլիստին բավականաչափ բարձրակարգ պետք է համարի: Այժմ ակումբները սպասում են այդ որոշմանը:

Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում Զե Լուիշը 12 խաղում 7 գոլ է խփել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000