Որոնել
Արխիվ
15.01.2020  14:54

«Ռոմայի» ու «Ինտերի» միջև տրանսֆերային փոխանակում է կատարվելու (PHOTO)

«Ռոման» արագորեն փոխարինող գտավ ծանր վնասվածք ստացած հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյին: «Գայլերը» տրանսֆերային փխանակում են համաձայնեցրել «Ինտերի» հետ, ըստ որի Հռոմ է տեղափոխվելու վինգեր Մատեո Պոլիտանոն: Իտալացին արդեն ժամանել է Հռոմ և լուսանկարվել ակումբի մամուլի ծառայության համար:

Հակառակ ուղղությամբ է մեկնելու եզրային պաշտպան Լեոնարդո Սպինացոլան: Նա տարեկան ստանալու է 2,7 միլիոն եվրո աշխատավարձ: Ընդամենը կես տարի առաջ «Ռոման» 29,5 միլիոն եվրոյով էր «Յուվենտուսից» գնել լատերալին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հռոմեացիները սկզբում փորձել են վարձակալել «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ջերդան Շակիրիին, սակայն մերժում են ստացել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000