Որոնել
Արխիվ
15.01.2020  13:18

Հայաստանի առաջնությունից հեռացած ֆուտբոլիստը միացել է «Արարատ-Արմենիայի» նախկին մրցակցին

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լոռիից» հեռացած ֆուտբոլիստներից մեկը եզրային հարձակվող Լևան Մաչարաշվիլին էր: 22-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է Վրաստան, և մոտ է կարիերան «Սաբուրթալոյի» կազմում շարունակելուն:

Վրաստանի նախկին չեմպիոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Մաչարաշվիլին թիմի հետ մեկնել է Թուրքիայում կայանալիք հավաքին:

Վինգերը Հայաստանի առաջնությունում 11 խաղի է մասնակցել, որոնցում 2 գոլային փոխանցում է կատարել:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության որակավորման փուլում «Սաբուրթալոյին» պայքարից դուրս թողեց Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000