Որոնել
Արխիվ
15.01.2020  12:57

Վահան Բիչախչյանը մասնակցել է «Ժիլինայի» ջախջախիչ հաղթանակին

Մրցաշրջանի երկրորդ կեսին նախապատրաստվող «Ժիլինան» ընկերական խաղ է անցկացրել Սլովակիայի երկրորդ լիգան ներկայացնող «Պոդբերյոզովայի» հետ: Ուժեղագույն լիգայի թիմը վաստահորեն հաղթել է 6:0 հաշվով:

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ընդգրկված է եղել մեկնարկային կազմում: Ընդմիջումից հետո բոլոր 11 ֆուտբոլիստները փոխարինվել են: Առաջին խաղակեսից հետո հաշիվն արդեն 2:0 է եղել:

Հիշեցնենք, որ Սլովակիայի առաջնությունում «Ժիլինան» ընթանում է երկրորդ տեղում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000