Որոնել
Արխիվ
15.01.2020  02:06

«Տոտենհեմը» հաղթեց «Միդլսբրոյին». հաջորդ փուլում մրցակիցն ավելի բարդ է լինելու (VIDEO)

«Տոտենհեմն» Անգլիայի գավաթի խաղարկությունում ընդունեց «Միդլսբրոյին» և հաղթեց 2-1 հաշվով։

2-րդ րոպեին Ջովանի լո Չելսոն բացեց հաշիվը, իսկ 15-րդ րոպեին Էրիկ Լամելան կրկնապատկեց այն։ Հյուրերի միակ գոլը 83-րդ րոպեին հեղինակեց Ջորջ Սևիլը։

Նշենք, որ այս թիմերի միջև առաջին մրցավեճում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշիվը։ 

Այսպիսով, վերախաղարկման շնորհիվ Ժոզե Մոուրինյուի թիմը 1/16 եզրափակչի ուղեգիր վաստակեց, որտեղ մրցակիցը կլինի «Սաութհեմփթոնը»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000