Որոնել
Արխիվ
14.01.2020  16:47

«Հաջողություն եմ մաղթում, գրկում եմ բոլորիդ...». Էռնեստո Վալվերդե

«Բարսելոնայի» նախկին մարզիչ Էռնեստո Վալվերդեն, ում այսօր այդ պաշտոնում փոխարինեց Կիկե Սետյենը, հրաժեշտի գրություն է թողել, հաղորդում է Mundo Deportivo-ն։

«Հարգելի ընկերներ, «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում իմ ժամանակահատվածն ավարտվեց։ Անցել է արդեն 2,5 տարի։ Այդ ընթացքում ես շատ երջանիկ պահեր եմ ապրել՝ հաղթանակներ և տիտղոսներ, բայց եղել են նաև դժվար պահեր։ Բայց, առաջին հերթին, ցանկանում եմ ընդգծել փորձն ու կապվածությունը, որը ես զգացի երկրպագուներից։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ խոսեպ Բարտոմեուին և տնօրենների խորհուրդին թիմը ղեկավարելու հնարավորության և վստահության համար։ Ցանկանում եմ աջակցության համար շնորհակալություն հայտնել նաև այն մարդկանց, ովքեր ինձ ճանապարհել են այս ընթացքում, առանձնահատուկ՝ նրանց, ովքեր աշխատել են առաջին թիմում։

Այսօրվանից, ես ցանկանում եմ ձեզ՝ բոլորիդ, հաջողություն աշխարհում։ Գրկում եմ բոլորիդ»,- գրել է Վալվերդեն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000