Որոնել
Արխիվ
14.01.2020  15:43

30 ֆուտբոլիստ. ՀՖՖ-ն սկսել է 2019 թ. լավագույնների քվեարկությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:

Լավագույն ֆուտբոլիստին, ինչպես և նախորդ տարի, ընտրելու են լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք: Քվեարկության իրավունք ունեցող ԶԼՄ-ի ցուցակը՝ այստեղ:

Մրցույթի անցկացման կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հավակնորդների ցուցակին՝ այստեղ:

Լավագույն մարզչին նույնպես ընտրելու են լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք: Մրցույթի անցկացման կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղիսկ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հավակնորդների ցուցակին՝ այստեղ:

 

Քվեաթերթիկները, որոնք կարող եք ներբեռնել այստեղ և այստեղ, պետք է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին՝ փակ ծրարով: Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. հունվարի 24-ը՝ ժամը 18:00: Դրանից հետո ներկայացված և/կամ սխալ լրացված քվեաթերթիկները համարվելու են անվավեր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000