Որոնել
Արխիվ
14.01.2020  15:29

Ո՞վ է «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչը. 10 հետաքրքիր փաստ Կիկե Սետյենի մասին

«Բարսելոնան» այսօր պաշտոնանկ արեց Էրնեստո Վալվերդեին և նոր գլխավոր մարզիչ նշանակեց Կիկե Սետյենին: Կատալոնական ակումբի կայքը և այլ լրատվամիջոցներ ներկայացրել են հետաքրքիր փաստեր 61-ամյա մասնագետի մասին: Ներկայացնում ենք ամենաուշագրավ 10 փաստերը:

1. Կիկե Սետյենը կարիերան սկսել լողափնյա ֆուտբոլում, որտեղ հանդես է եկել Իսպանիայի հավաքականում:

2. Սանտանդերի «Ռասինգում» նա հայտնի է «Մաեստրո» մականունով: Նա այդ թիմում է հանդես եկել 12 տարի, այնուհետև մարզել այն:

3. Մարզչի կարգավիճակով նա «Բարսելոնայի» հետ մրցել է 7 անգամ, որոնցից 6-ում պարտվել է: 2018-19թթ. մրցաշրջանում «Բետիսի» ղեկին նա «Կամպ Նոու» ստադիոնում հաղթել է 4:3 հաշվով: Լա Լիգայում նա մարզել է նաև «Լաս-Պալմասը»:

4. Ֆուտբոլիստի կարգավիճակով Կանտաբրիան (ինքնավար մարզ Իսպանիայում) ներկայացնող մասնագետը 22 անգամ հանդիպել է «բլաուգրանային», որոնցից 5-ում հաղթել է, 5 ոչ-ոքի գրանցել և 12 պարտություն կրել: Նա պատմում է, որ այդ խաղերից մեկի ժամանակ, երբ «Ռասինգը» մրցում էր Յոհան Կրուիֆի գլխավորած լեգենդար «երազանքի թիմի» հետ, նրա ակումբակիցներն ամբողջ խաղի ընթացքում «միայն վազել են գնդակի հետևից»: Դա նրան այնպես է տպավորել, որ որոշել է միշտ այդպիսի ֆուտբոլ դավանել: «Դա հիասքանչ էր: Ես ուզում էի այդ թիմի մի մասնիկը դառնալ, բայց ավելի շատ ցանկանում էի հասկանալ, թե ինչպես են նրանք այդպես վերահսկում գնդակը: Ինչպե՞ս նրանք կարող են մրցակիցն ստիպել ամբողջ խաղի ընթացքում պարզապես վազել գնդակի հետևից»:

5. Սետյենը Սերխիո Բուսկետսի տաղանդի մեծ երկրպագուն է: «Բետիսի» մարզիչը լինելու ժամանակ նա հենակետային կիսապաշտպանից մարզաշապիկ է խնդրել: Վերջինս այն նվիրել է` խաղաշապիկի վրա գրելով. «Կիկեին` սիրով: Հիանում եմ քո ֆուտբոլային հայացքներով: Ամենայն բարիք»:

6. «Բարսելոնայի» նոր մարզիչը միշտ գովաբանել է Լիոնել Մեսսիին և նրան անվանել «Ֆուտբոլի զարդ և պատմության լավագույն խաղացող»:

7. Մարզչի փիլիսոփայությունն է. «Կարճ փոխանցումները հաղթանակի ճանապարհն են»: Նաև կարծում է, որ միայն կարճ ու միջին փոխանցումներով է հնարավոր վերահսկել խաղի ընթացքը:

8. Կիկեն շախմատի մեծ սիրահար է, և մասնակցում է մրցաշարերի: Նա նույնիսկ խաղացել է աշխարհի չեմպիոներ` Գարի Կասպարովի և Անատոլի Կարպովի հետ:

9. Հենց Սետյենի «Բետիսին» է պատկանում Իսպանիայի առաջնության պատմության տարածքային առավելության ռեկորդը: «Լեգանեսի» դեմ խաղում անդալուզցիները գնդակին տիրել են 82,5 տոկոս ժամանակում:

10. «Բետիսի» ղեկին Սետյենը երկու անգամ կարողացել է հաղթել «Ռեալին», իսկ «Լաս-Պալմասի» հետ երկու ոչ-ոքի գրանցել: Եվս 4 անգամ նրա թիմերը զիջել են «Մադրիդին»: Բոլոր հանդիպումներում նրա թիմերը հարձակվողական ֆուտբոլ են ցուցադրել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000