Որոնել
Արխիվ
13.01.2020  12:47

Շախմատ. Հայաստանի առաջնությունը մեկնարկեց չեմպիոնի ու փոխչեմպիոնի հաղթանակներով

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին տուրի պարտիաները, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը:

Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը հաղթեց Արամ Հակոբյանին, փոխչեմպիոն Հայկ Մարտիրոսյանը արագ հաղթանակ գրանցեց Հովհաննես Գաբուզյանին նկատմամբ, առաջին տուրում հաղթանակ տոնեց նաև Սամվել Տեր-Սահակյանը. նրա մրցակիցն էր Զավեն Անդրիասյանը:

Առաջնության մեկնարկային տուրում մրցաշարում ամենացածր գործակից ունեցող Մամիկոն Ղարիբյանը մրցում էր մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: Սևերով հանդես եկող Ղարիբյանը ուներ զգալի առավելություն, սակայն վերջնամասում վրիպեց և պարտիան ավարտվեց հաշտությամբ: Հաշտություն գրանցվեց նաև Արման Միքայելյան - Շանթ Սարգսյան պարտիայում:

Այսօր կկայանա մրցաշարի 2-րդ տուրը:

Արդյունքներ


Կանանց առաջնությունում Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը մեկնարկային տուրում պարտություն կրեց Սուսաննա Գաբոյանից: Մրցաշարի մյուս ֆավորիտներից Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի խաղաց Աննա Խաչատրյանի հետ, իսկ Մարիա Կուրսովան միավորը կիսեց Վերոնիկա Խաչատրյանի հետ:

Կանանց առաջնության առաջին տուրում Նարե Առաքելյանը հաղթեց Թերեզա Ամբարջյանին, իսկ Աստղիկ Հակոբյանը՝ Մարիամ Ավետիսյանին:

Արդյունքներ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000