Որոնել
Արխիվ
13.01.2020  10:55

Չավին և Կումանը մերժեցին «Բարսելոնային», առաջարկ Պոչետինոյին ու ևս 3 թեկնածու

«Բարսելոնան» վերջնական որոշել է բաժանվել գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեից, բայց չի կարողանում նոր մարզիչ գտնել: Ակումբի գլխավոր թեկնածուն թիմի նախկին ավագ Չավին էր, որը տևական ժամանակ մտածելուց հետո մերժմամբ է պատասխանել: Կատալոնացին կարծում է, որ ավելի նպատակահարմար է «բլաուգրանան» գլխավորել մրցաշրջանից հետո, ինչպես նաև տգեղ կվարվեր Վալվերդեի նկատմամբ, եթե հիմա ընդուներ առաջարկը: Բացի այդ, 4 օրից Չավիի գլխավորած «Ալ-Սադը» մասնակցելու է Քաթարի գավաթի եզրափակչին, և նա չի ուզում նման կարևոր խաղից առաջ թողնել թիմը, հայտնում է As-ը:

Չավիի մերժումից հետո «Բարսելոնան» առաջարկ է կատարել Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին, տեղեկանում ենք Catalunya Ràdio-ց:

Կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստը մեծ անկանկալի է եկել, սակայն մերժել է, քանզի մտադիր է «նարնջագույների» հետ մասնակցել Եվրո-2020-ին: Նրա պայմանագրում կետ կա, ըստ որի Եվրոպայի առաջնությունից հետո նա կարող է տեղափոխվել միայն «Բարսելոնա»:

Երկու մերժումներից հետո անսպասելիորեն «Բարսելոնայի» գլխավոր մարզչի ֆավորիտ է դարձել Մաուրիսիո Պոչետինոն, ով նոյեմբերին պաշտոնանկ է արվել «Տոտենհեմից»: RAC1-ից տեղեկանում ենք, որ արգենտինացու թեկնածությունն աջակցում է «կապտանռնագույնների» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն և տնօրենների խորհուրդը: Առաջարկը Պոչետինոյին արդեն ուղարկվել է: Այդուհանդերձ սպասվում է, որ արգենտինացին կմերժի: Նա նախկինում հայտարարել է, որ «Էսպանյոլը» գլխավորելու պատճառով երբեք չի համաձայնի մարզել «Բարսելոնան»:

Cadena SER-ը գրում է, որ նման սցենարի համար կատալոնացիները դիտարկում են նաև երեք պահեստային տարբերակ: Նրանց թվում են «Բարսելոնա Բ»-ն գլխավորող Խավի Գարսիա Պիմենտան, «Բետիսի» նախկին մարզիչ Կիկե Սետյենը և կատալոնական թիմի նախկին պաշտպան Դիեգո Միլիտոն, ով ներկայումս գլխավորում է արգենտինական «Էստուդիանտեսը»: Հնարավոր է «Բարսան» նրանցից մեկին ժամանակավոր նշանակի, իսկ ամռանը պայմանագիր կնքել Չավիի հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000