Որոնել
Արխիվ
12.01.2020  17:01

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ տեղափոխվեց Ղազախստան

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի Ղազախստանի առաջնությունում:

24-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է ղազախական «Տոբոլ», այդ մասին հայտնում է «Արարատ-Արմենիայի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ավետիսյանը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Բանանցում», հետո տեղափոխվել «Փյունիկ», իսկ «Արարատ-Արմենիայում» սկսել է հանդես գալ 2019թ.-ի հունվարից: Վերջինիս կազմում մասնակցել է 39 խաղի, դարձել 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

«Տոբոլը» նախորդ մրցաշրջանն ավարտել է 4-րդ տեղում և չի կարողացել եվրագավաթների ուղեգիր նվաճել: Մրցաշրջանի ավարտից հետո թիմի ղեկը ստանձնել է հայ մասնագետ Գրիգորի Բաբայանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000