Որոնել
Արխիվ
11.01.2020  15:48

Մարկոս Պիզելլի. «Շատ տխուր եմ, քանի որ Հայաստանը շատ եմ սիրում, և շատ կուզենայի օգնել «Արարատ-Արմենիային»

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելլին «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայության միջոցով մեկնաբանել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու իր որոշումը:

- Բոլորը գիտեն, որ մեկ տարի առաջ լուրջ վնասվածք ստացա և վիրահատվեցի, և ֆուտբոլից հասկացողները գիտեն, որ նման վիրահատությունից հետո պետք է միշտ մարզվել, որպեսզի մկանները օատրաստ լինեն: Մեկ ամիս առաջ Բրազիլիայում անհատական մարզում անցկացնելիս ծունկս սկսեց ցավալ, սակայն ոչինչ չէր խանգարում, այդ պատճառով էլ որոշել էի գալ Հայաստան ու միանալ «Արարատ-Արմենիային», քանի որ վերջինս հավակնոտ թիմ է, ես էլ ցանկանում էի հայկական ակումբում հանդես գալ:

Սակայն, երբ եկա Հայաստան, բուժզննում անցա, և պարզվեց, որ կարող է լուրջ լինել, բուժման կարիք կա: «Արարատ-Արմենիան» ցանկանում է, որ մնամ, բուժվեմ, բայց ես չեմ ցանկանում, քանի որ 35 տարեկան եմ, ու չեմ ուզում նույն ծունկը ռիսկի տակ դնել: 

Շնորհակալ եմ ամեն ինչի համար: Ցավերը սկսել են մեկ ամիս առաջ՝ տանը, մարզվելիս: Շատ տխուր եմ, քանի որ Հայաստանը շատ եմ սիրում, և շատ կուզենայի օգնել «Արարատ-Արմենիային»: Բայց, կյանքը շարունակվում է, հաղթանակներ եմ ցանկանում «Արարատ-Արմենիայում» և հուսով եմ՝ այս տարի թիմը կտեսնենք Եվրոպայի լիգայում,- նշել է Մարկոսը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000