Որոնել
Արխիվ
10.01.2020  15:57

Մեկ օրում տրանսֆեր են գնել ու վաճառել` աշխատելով 405 հազար եվրո. Լավագույն ռմբարկուն` Մոսկվայում

Բելառուսի առաջնության լավագույն ռմբարկու Իլյա Շուկրինը պաշտոնապես տեղափոխվել է Մոսկվայի ԲԿՄԱ: Այդ տրանսֆերը կատարվել է անսովոր պայմաններում: «Բանակայինները» 20-ամյա ֆուտբոլիստի հետ կապնվել են, երբ նա արդեն պայմանագիր է ստորագրել Բրեստի «Դինամոյի» հետ: Բելառուսի նործընծա չեմպիոնի հայտարարած տրանսֆերից մեկ օր անց Շուկրինը տեղափոխվել է Ռուսաստան:

«Белорусский футбол»-ը տեղեկացնում է, որ այդ մեկ օրում «Դինամոն» 405 հազար եվրո է աշխատել: Նրանք 95 հազար եվրո վճարել են հարձակվողի նախկին ակումբին` «Էներգետիկին», այնուհետև 500 հազար եվրոյով տրանսֆերը վաճառել են ԲԿՄԱ-ին:

Նշենք, որ Բելառուսի ավարտված առաջնությունում Շուկրինը 19 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000