Որոնել
Արխիվ
10.01.2020  12:33

Մեսսին դեմ է Վալվերդեի պաշտոնանկությանը. «Պետք է համախբված լիենք, ինչպես երբեք»

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին կարծիք է հայտնել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությանը (2:3), ինչպես նաև գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու պահանջներին:

«Նորմալ է, որ նման պարտությունից հետո մարդիկ խոսում են մարզչի պաշտոնանկության մասին: Բայց մենք պետք է համախբված լինենք, ինչպես երբեք:

Խաղային շատ գործոններում պետք է ավելացնենք: Գիտեմ, որ մեր արդյունքները հաջող չեն: Այս տարի փորձելու ենք այնպես խաղալ, ինչպես այսօր, բայց այլևս չկրկնել մանկական սխալները:

Առջևում Լա Լիգայի երկրորդ շրջանն է, որտեղ մենք առաջատար ենք, չնայած նրան, որ ոչ միշտ ենք լավ խաղում: Կփորձենք բարելավել այն»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000